ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
24.03.2015 | 00:01

Հզորներն ավելի խիստ են դատվելու, որովհետև Տերը ոչ ոքի հատկապես իր աչքի տակ չի ունենում, չի խորշում ոչ մի մեծությունից, քանզի ինքն է ստեղծել թե՛ մեծին, թե՛ փոքրին և հավասարապես խնամք է տածում բոլորի նկատմամբ։ Բայց զորավորների նկատմամբ ավելի խիստ քննություն պիտի լինի։ Արդ, ձեզ են ուղղված իմ խոսքերը, ո՛վ բռնակալներ, որպեսզի իմաստություն սովորեք և չսխալվեք։ Այն ամենը, ինչ սուրբ է, պահեցե՛ք սրբությամբ, և դուք պիտի սրբանաք. նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանություն պիտի գտնեն։ Արդ, ձգտեցե՛ք հետևել իմ խոսքերին, փափագեցե՛ք և պիտի խրատվե՛ք։
Իմաստություն Սողոմոնի 6. 7-12

Դիտվել է՝ 325

Մեկնաբանություններ