ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Քառաստիճան» Լավրովը

«Քառաստիճան» Լավրովը
24.03.2015 | 12:41

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով: Նա հրամանագիրը ստորագրել է մարտի 21-ին՝ Լավրովի 65-ամյակի օրը: Սերգեյ Լավրովն այժմ ունի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» բոլոր 4 աստիճանների մեդալները:

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ