ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նշելու երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու 15-ամյակը՝ լրագրողներին հաղորդել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այդ առումով ոչինչ չի պլանավորվում»,-ասել է Պեսկովը՝ հստակեցնելով, որ նախագահն այսօր բացառապես աշխատանքային օրակարգ ունի: ՈՒղիղ 15 տարի առաջ Պուտինն առաջին անգամ հաղթել է նախագահի ընտրություններում: Լրագրողները նաև հետաքրքրվել են Պեսկովից, թե նման դեպքում կա՞ նախագահին շնորհավորելու պրակտիկա: «Ես նման ավանդույթի մասին տեղյակ չեմ»,- պատասխանել է Պեսկովը: