ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դամասկոսը պատրաստ է բանակցել Վաշինգտոնի հետ

Դամասկոսը պատրաստ է բանակցել Վաշինգտոնի հետ
28.03.2015 | 11:41

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, թե Դամասկոսը պատրաստ է բանակցել Վաշինգտոնի հետ: ԱՄՆ-ի CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա շեշտել է, որ երկխոսությունը պետք է հիմնվի փոխադարձ հարգանքի վրա: Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին էր ասել, որ պետք է բանակցել Բաշար Ասադի հետ Սիրիայի քաղաքացիական պատերազմին վերջ տալու համար:

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ