ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Չինաստանում հանկարծամահ է եղել ղազախական ուրանի արդյունաբերական հսկայի նախագահը

Չինաստանում հանկարծամահ է եղել ղազախական ուրանի արդյունաբերական հսկայի նախագահը
28.03.2015 | 11:50

Աշխարհի խոշորագույն ուրան արտադրող ընկերության՝ KazAtomProm-ի նախագահը՝ 44-ամյա ղազախ գործարար Նուռլան Կապարովը, մահացել է Չինաստանում՝ սրտի կաթվածից: KazAtomProm արդյունաբերական հսկան Ղազախստանի պետական հոլդինգային ընկերություն է: Կապարովը այն ղեկավարում էր 2014-ի օգոստոսից:

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ