ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանը դեմ չէ պատժամիջոցները չեղարկելու փուլային տարբերակին

Իրանը դեմ չէ պատժամիջոցները չեղարկելու փուլային տարբերակին
02.04.2015 | 11:53

Իրանը համաձայնել է պատժամիջոցների աստիճանական վերացմանը, տեղեկացնում է Al Arabia-ին հղումով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի և միջազգային միջնորդ վեցյակի միջև (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարող են երկարաձգվել մինչև ապրիլի 2-ը:
Նաև հաղորդվել էր, որ վեցյակը կքննարկի Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների աստիճանաբար չեղարկման հնարավորությունը:

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ