ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը պահում է պարիտետը

Պուտինը պահում է պարիտետը
02.04.2015 | 12:04

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Վլադիմիր Պուտինը հունիսին կայցելի Բաքու՝ առաջին Եվրոպական խաղերի բացմանը։ «Իսկապես՝ հրավիրատոմս կա, չի կարելի բացառել, որ ուղևորությունը տեղի կունենա: Երբ վերջնական որոշում կայացվի, լրացուցիչ կտեղեկացնենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում, հունիսի 12-28-ին։

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ