ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Պարսից ծոցի երկրների առաջնորդներին հրավիրել է ԱՄՆ՝ անվտանգության ոլորտում համագործակցության հարցերը քննարկելու համար։ «Ես Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Քուվեյթի, Օմանի, Կատարի և Բահրեյնի առաջնորդներին այս գարնանը հրավիրել եմ ԱՄՆ՝ անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման հարցերը քննարկելու, լուծելու համար բազմազան հակամարտություններ, որոնք այդքան դժվարություններ և անկայունություն են առաջացրել Մերձավոր Արևելքում»,- նշել է Բարաք Օբաման։