ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններ Թուրքիայում

Հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններ Թուրքիայում
05.04.2015 | 12:18

Թուրքիայում ընտրելու իրավունքի ունի 56 միլիոն 632 հազար 889 քաղաքացի, ինչը 1,1 միլիոնով շատ է 2014 թվականի օգոստոսի նախագահական ընտրությունների ժամանակ հրապարակված տվյալից: Մոտ 2,9 միլիոն ընտրող արտասահմանում է գրանցված: Նրանց համար 54 երկրներում 112 ընտրատեղամաս կբացվի:

Դիտվել է՝ 2368

Մեկնաբանություններ