ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նարիշկինը գնում է Ստամբուլ՝ նշելու ռուսների պարտությունը

Նարիշկինը գնում է Ստամբուլ՝ նշելու ռուսների պարտությունը
15.04.2015 | 11:10

ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հաջորդ շաբաթ կմեկնի Թուրքիա: Նա կմասնակցի Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին:
«Ինձ բախտ է վիճակվել հաջորդ շաբաթ լինել Թուրքիայում, այս անգամ՝ Ստամբուլում»՝ հայտարարել է Պետդումայի խոսնակը Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ հանդիպման ժամանակ:

Դիտվել է՝ 656

Մեկնաբանություններ