ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Tablet Mag. «Հրեական կազմակերպությունները պետք է վերջ դնեն Հայոց ցեղասպանության ժխտողականությանը»

Tablet Mag. «Հրեական կազմակերպությունները պետք է վերջ դնեն Հայոց ցեղասպանության ժխտողականությանը»
21.04.2015 | 12:04

«Հակադեֆամացիոն լիգա»-յի տարածաշրջանային գրասենյակի նախկին տնօրեն Էնդրյու Տարսին Tablet Mag-ում հրապարակված հոդվածում գրում է, որ «Սխալ է լռել ծայրահեղական չարիքին առերեսվելիս: Գործելու ժամանակն է»: ԱՄՆ-ում հրեական ազգային կազմակերպությունները տասնամյակներ շարունակ վտանգավոր խաղ են խաղում՝ աջակցելով Հայոց ցեղասպանության ժխտողականությանը: Քանի որ մոտենում է հարյուրերորդ տարելիցը, հնարավորություն է ընձեռվում թերթելու Ամերիկայի հրեաների պատմության այս մռայլ էջը, գրում է Տարսին: «Եվ սանդղակն ավելի բարձր է, քան պարզապես որոշակի բառի կիրառումը կամ կայքէջում հայտարարություն հրապարակելը: Հրեա առաջնորդները և կազմակերպութոյւնները պետք է ցուցադրեն, որ ճանաչում են դեռևս ցեղասպանության երկարատև ստվերի ներքո ապրող հայ ժողովրդի մարդասիրությունը»: Այդ ընտանիքներից խլվել է իրենց դարավոր ժառանգությունը: «Նրանց վերքերն առավել խորանում են Թուրքիայի ժխտողականության և հավանական դաշնակիցների, այդ թվում՝ նաև մեր, հանցակցության պատճառով»: Հեղինակը նշում է, որ վերջին երեք տասնամյակներին տարբեր հրեական ազգային առաջնորդներ կոչ են արել հայերին հարցը քննարկել Թուրքիայի Հանրապետության հետ: «Պատկերացրեք, եթե հրեաներին նույնն ասվեր Գերմանիայի առնչությամբ: Հրեական առաջնորդները հանդես են եկել հրապարակային հայտարարություններով՝ գիտակցաբար աջակցելով նրանց, ովքեր դիտավորյալ արժեզրկում են ճշմարտությունը, և մեր անունից հանդես գալով ցեղասպանության ճանաչման կոնգրեսական քայլերի դեմ: Ոմանք անգամ քայլեր են ձեռնարկել ցեղասպանության վերաբերյալ դասընթացներից և Հոլոքոստի հիշատակի միջոցառումներից հայկական պատմությունը բացառելու ուղղությամբ»: Ներկայացնելով այդ քայլերի պատճառները՝ հեղինակը նշում է. «Առաջին պատճառն այն է, որ Թուրքիան Իսրայելի կարևոր դաշնակիցն է, և հրեա ժողովուրդը չի կարող իրեն թույլ տալ ճշմարտությունը ներկայացնելով զայրացնել նրան: Ավելին, Թուրքիան հանդուրժող է եղել իր սահմանների ներքո բնակվող հրեաների նկատմամբ, և մենք նրանց երախտապարտ պետք է լինենք: Միաժամանակ, մեզ նաև ասվել է, որ հրեաները ապահով չեն լինի Թուրքիայում, եթե Ամերիկայի հրեաները անկեղծորեն խոսեն Հայոց ցեղասպանության մասին:
Երկրորդ. մեզ ասում են, որ հայերը կարող են կիրառել «ցեղասպանություն» եզրույթը և իրենց տրված ցանկացած հարթակ՝ Հոլոքոստի հետ համեմատություն անելու և կապ գտնելու համար, որ առավել առաջ մղեն ճանաչման գործընթացը: Մենք չպետք է աջակցենք, որ Հոլոքոստը շահարկվի նմանօրինակ նպատակներով»: ՈՒթ տարի առաջ Բոստոնի հրեական համայնքը տարբեր ընտրություն կատարեց՝ հրապարակայնորեն ընդունելով, որ 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսից սկսված իրադարձությունները ցեղասպանություն են: Բոստոնից հետո որոշ հրեական առաջատար ազգային կազմակերպություններ սկսեցին մեկը մյուսի հետևից կիրառել ցեղասպանությունը բառը: «Այնուամենայնիվ, մեր առաջնորդների՝ արգելքը կոտրելու հետևանքով կանխատեսված հակաուտոպիան իրականություն չդարձավ: Թուրքիայի հետ այդքան փայփայած հարաբերությունները պատկերացրածից առավել փխրուն էին, որոնք խզվեցին 2014-ի Ղազայի պատերազմի հետևանքով: Եթե Թուրքիայում բնակվող հրեաներն այժմ իրենց պակաս անվտանգ են զգում, քան մի քանի տարի առաջ, բնավ այն պատճառով չէ, որ մեզնից ոմանք սկսել են «Genocid» բառը կիրառել»: Հեղինակը ափսոսանք է հայտնում, որ դեռևս տեսանելի չէ ամերիկահայերի հետ հրեաների ուղղակի համագործակցությունն այն վայրերում, որտեղ երկու համայնքներ բնակվում են և ներդրում ունենում բազմակարծության և ժողովրդավարության ամրապնդման գործում: «Ամերիկայի հրեական համայնքի համար առավել նպատակահարմար կլիներ հրաժարվել երկու բարոյական և ռազմավարապես սնանկ հրամայականներից: Դրանցից մեկն այն է, որ Իսրայելի անվտանգությունից և հրեաների ապահովությունից բխող ցանկացած խոսք կարող է արդարացվել առանց համապարփակ և թափանցիկ ուսումնասիրության: Երկրորդ հրամայականը, որից մենք պետք է ամբողջությամբ հրաժարվենք, այն է, որ Հոլոքոստը պետք է զերծ պահվի Հայոց ցեղասպանության նման աղետալի ոճրագործությունների հետ համեմատվելուց կամ հիշատակվելուց: Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը կոչ է Ամերիկայի հրեական համայնքին հանդես գալ նոր հանձնառությամբ՝ ճանաչել հայերի այդ աղետի վերապրումը: Հրեական կազմակերպությունները պետք է մեկ քայլ ևս կատարեն և աջակցեն հայերի ջանքերին` փոխհատուցման և յուրացված սեփականության վերադարձման ուղղությամբ: Սա պետք է լինի նաև ամերիկահայերի հետ առավել խոր համագործակցություն հաստատելու պահը: Մեզ է վերապահված անկեղծորեն և համբերատար իրենց մոտենալու պատասխանատվությունը: Եվ մենք կարող են սկսել նրանց պատմությունը լսելուց»:

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ