Թուրքիան շարունակելու է ջանքերը հայերի հետ հաշտվելու ու բարեկամության համար, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Մենք չենք կարող թույլ տալ մեզ հանձնվել: Ոչ այս տարի, ոչ էլ հաջորդ տարիներին»,- ասել է նա Ամերիկայի թուրքական խորհրդում ելույթի ժամանակ, տեղեկացնում է Սաբահը: Չավուշօղլուի խոսքով, Հրանտ Դինքի հիշատակը հարգելու վերաբերյալ հունվարին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը «բավարար չէր արմատական տրամադրված հայկական շրջանակներին համոզելու, որ մեր ջանքերն անկեղծ են»: Նա Ամերիկայի թուրքական խորհրդին կոչ է արել օգնել Թուրքիային հայերի հետ հարաբերությունները բարելավելու գործում: