ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վատիկանը չի մասնակցի Գալիպոլիի տոնակատարություններին

Վատիկանը չի մասնակցի Գալիպոլիի տոնակատարություններին
22.04.2015 | 20:14

Վատիկանի ներկայացուցիչը հրաժարվել է մասնակցել Թուրքիայում ապրիլի 24-ին կայանալիք Գալիպոլիի ճակատամարտին նվիրված տոնակատարություններին։
«Հուրիյեթի» կայքը գրում է, որ Գալիպոլիի տոնակատարություններին պետք է մասնակցեր Վատիկանի արդարության և խաղաղության պապական խորհրդի ղեկավարը, սակայն կարդինալը Թուրքիա չի մեկնելու՝ վատառողջ լինելու պատճառով։

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ