ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գալիպոլիի տոնակատարություններին Վաշինգտոնը ներկայացված կլինի դեսպանի մակարդակով

Գալիպոլիի տոնակատարություններին Վաշինգտոնը ներկայացված կլինի դեսպանի մակարդակով
23.04.2015 | 11:09

Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին ԱՄՆ-ը ներկայացված կլինի միայն դեսպանի մակարդակով: Hürriyet Daily News-ը, հղում տալով Անկարայում ԱՄՆ դեսպանատան խոսնակ Ջո Վիրիքսին, տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին անցկացվելիք միջոցառումներին կմասնակցի Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ