Իսպանիայի Կոնգրեսում «Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ակտ» է քննարկվում: Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում կատարվել է հետևյալ գրառումը. «Այս պահին` Իսպանիայի Կոնգրեսում. «Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ակտ» է քննարկվում՝ մասնակցությամբ Իսպանիայի Կոնգրեսում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների»:
Անցյալ շաբաթ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությամբ հանդես էր եկել Բասկերի խորհրդարանը` Թուրքիային կոչ անելով ճանաչել: Այս տարի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Իսպանիայի Պինտո (Մադրիդի համայնք), Միսլատա և Բուրխասոտ (Վալենսիա) քաղաքները, որոնց ապրիլի 17-ին միացավ նաև բասկյան Սան Սեբաստիանը:
Իսպանիայում Հայոց ցեղասպանությունն առաջինը պաշտոնապես ճանաչել է Բասկերի խորհրդարանը՝ 2007-ին, որին հետևել են Կատալոնիայի խորհրդարանը (2010), Բալերայան կղզիները (2010), Նավարայի խորհրդարանը (2014):