ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բանաձևի ընդունումը բացասաբար կազդի թուրք-գերմանական հարաբերությունների վրա

Բանաձևի ընդունումը բացասաբար կազդի թուրք-գերմանական հարաբերությունների վրա
23.04.2015 | 13:02

Գերմանիայում բնակվող թուրքերին միավորող կազմակերպությունները երկրի դաշնային պատգամավորներին կոչ են արել «ոչ» ասել 1915-ի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչող բանաձևին՝ տեղեկացնում է թուրքական Zaman-ի գերմանական ծառայությունը: Նրանք նշել են, որ բանաձևի ընդունումը վնաս կհասցնի թուրք-գերմանական հարաբերություններին: Բեռլինում մամուլի ասուլիսում Բեռլինի թուրքերի միության նախագահ Բեքիր Յըլմազը հայտարարել է, որ խորհրդարանը քաղաքական իրողությունները բացահայտելու լիազորություն չունի: «Խորհրդարանների կայացրած որոշումները խնդիրները լուծելու փոխարեն կդժվարացնեն լուծում գտնելու գործընթացը»,- ասել է նա՝ նշելով, որ նման բանաձևի ընդունումը «բացասաբար կազդի Գերմանիայի թուրքական համայնքի զգացմունքների վրա»: Անդրադառնալով այն փաստին, որ Գերմանիայի նախագահն այսօր մասնակցելու է զոհված հայերի հիշատակին մատուցվելիք պատարագին, Յըլմազն ասել է, թե լավ կլիներ, որ նա փորձեր մերձեցնել Գերմանիայի հայ և թուրք համայնքների ներկայացուցիչներին:

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ