ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պան Գի Մուն. «Աշխարհը պետք է միավորվի ծայրահեղականության դեմ պայքարում»

Պան Գի Մուն. «Աշխարհը պետք է միավորվի ծայրահեղականության դեմ պայքարում»
23.04.2015 | 13:13

Համաշխարհային հանրությունը պետք է միավորվի ծայրահեղականության դեմ պայքարում և վերացնի դրա առաջացման պատճառները՝ այսպիսի կոչով է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կազմակերպության շտաբ-բնակարանում բռնի ծայրահեղականությանը դիմակայելու և հանդուրժողականության խթանման հարցերով երկօրյա համաժողովի արդյունքներով: «Աշխարհը պետք է միավորվի ծայրահեղականության դեմ: Մենք նաև պետք է վերացնենք այն, ինչը դա սնում է,- ասել է Պան Գի Մունը:- Երբ կառավարությունները հարգում են մարդու իրավունքները և մարդկանց հնարավորություն են տալիս արտահայտելու իրենց դժգոհությունը, երբ հասարակության մեջ միավորվում են հանուն հավասարության և փոխադարձ արժանապատվության խթանման, երբ առանձին մարդիկ գիտակցում են, որ մենք ավելի ուժեղ ենք, եթե միասին ենք աշխատում, ծայրահեղականությունը կորցնում է իր գրավչությունը, իսկ դրան փոխարինելու են գալիս խաղաղությունն ու բարգավաճումը»: Երկու օր ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչները, կրոնական առաջնորդները կարծիքներ են փոխանակել ծայրահեղականության աննախադեպ ալիքի վերաբերյալ, որն ընդգրկել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները: «Մարդիկ ամբողջ աշխարհում սարսափահար են եղել ահաբեկիչների վերջին բարբարոս հարձակումներից: Չնայած նրանք պնդում են, որ առաջնորդվում են իրենց հավատով՝ նրանց գաղափարախոսությունը հակասում է հիմնական կրոններից ցանկացածի ուսմունքներին»,- նշել է Պան Գի Մունը: Նրա խոսքով՝ ամեն նոր օր ծայրահեղականները «հասնում են անգթության նոր խորքերի»:
«Նրանք պատերազմում են ՄԱԿ-ի և նրա բոլոր անդամ երկրների իդեալների դեմ: Այդ պատճառով ես ուզում էի հավաքել տարբեր հավատների մարդկանց, որ գային ՄԱԿ և արտահայտեին մեր ընդհանուր տհաճությունն այդ բռնության նկատմամբ, նաև ցույց տային միասին աշխատելու վճռականությունը՝ հանդուրժողականություն և հաշտեցում խրախուսելու համար»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Նա վստահություն է հայտնել, որ հոգևոր առաջնորդները կարող են գլխավոր դեր խաղալ միջդավանական հակասությունների հաղթահարման գործում, հակահարված տալ արմատական ուժերին: Այդ նպատակով Պան Գի Մունը մտադիր է կրոնական գործիչներից ձևավորել խորհրդականների հանձնաժողով, որը միջազգային հանրությանը կօգնի ժամանակին արձագանքել տեղի ունեցողի դինամիկային: Թե ով կընդգրկվի այդ հանձնաժողովի կազմում՝ առայժմ չի նշվում: Պան Գի Մունը պատրաստում է բռնի ծայրահեղականության դեմ պայքարի գործողությունների բազմակողմանի ծրագիր, որը մինչև տարվա վերջ պատրաստվում է ներկայացնել Գլխավոր ասամբլեային:

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ