ԵԽԽՎ-ում կստեղծվի ԵԽ անդամ պետությունների միջև հակամարտությունների հարցերով նոր ենթահանձնաժողով: Մոնիթորինգի հանձնաժողովի այդ ենթահանձնաժողովը զբաղվելու է «սառեցված» հակամարտություններով, երբ չնայած ակտիվ ռազմական գործողությունների բացակայությանը՝ կողմերին բավարարող խաղաղ համաձայնագիր ստորագրված չէ: Նոր ենթահանձնաժողովը ոչ թե հակամարտության կարգավորման մեխանիզմ է լինելու, այլ գոյություն ունեցող մեխանիզմներին օժանդակելու համար խորհրդարանական դիվանագիտությունն օգտագործելու նպատակ է հետապնդելու: Ակնկալվում է, որ ենթահանձնաժողովը սկզբնապես կզբաղվի Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսիայի և Աբխազիայի, Կիպրոսի հյուսիսային հատվածի, Մերձդնեստրի և Ղրիմի հակամարտություններով, կախված հետագա զարգացումներից՝ Արևելյան ՈՒկրաինայի խնդրով: