Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵԽԽՎ-ի հայտարարությունը ստորագրել է 170 պատգամավոր: ԵԽԽՎ պաշտոնական կայքում արդեն հրապարակվել է հայտարարությունը և ստորագրած պատգամավորների ցանկը: Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության տակ ստորագրել է թուրք պատգամավոր Նազմի Գուրը: