ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մենք սգում ենք բոլոր զոհերի համար. ՈՒոռլիք

Մենք սգում ենք բոլոր զոհերի համար. ՈՒոռլիք
24.04.2015 | 13:47

ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում: «Աշխատելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ մենք հիշում ենք Օսմանյան կայսրության վերջին օրերին կրած տառապանքների և կոտորածների մասին և սգում բոլոր զոհերի համար»,- գրել է ամերիկացի համանախագահը՝ գրառման վերջում ավելացնելով Armenia հեշթեգը։

Դիտվել է՝ 533

Մեկնաբանություններ