ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ջոն Քերին Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայկական հարցը

Ջոն Քերին Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայկական հարցը
24.04.2015 | 13:49

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Վաշինգտոնում քննարկել է հայկական հարցը: Պետքարտուղարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Մարի Հարֆը հայտարարել է. «Հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղարը հաստատել է ԱՄՆ աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը և ընդգծել, որ Թուրքիան պետք է իրական քայլեր անի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ»:

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ