ԱՄՆ-ի մի շարք ազդեցիկ կոնգրեսականներ և սենատորներ հավաքվել են Կապիտոլիումի բլրի վրա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։ Իր ելույթում Ֆրենկ Փալոնեն ասել է, որ միջոցառման ավարտին ամերիկյան պատվիրակության կազմում մեկնելու է Հայաստան՝ մասնակցելու ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներին, անցյալում ԱՄՆ-ի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ Ցեղասպանությունը ճանաչվել է ԱՄՆ-ի նախագահների, Կոնգրեսի կողմից։ «Այդ ճանաչումը շատ կարևոր հարց է ոչ միայն մեր երկրի, այլ նաև Թուրքիային հստակ մեսիջ ուղարկելու համար»,- հայտարարել է Փալոնեն։ Կոնգրեսական Ռոբերտ Դոլդը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը, որը մարդկության դեմ գործած ամենավատ հանցագործությունն է, բացասական հետք է թողել մարդկության պատմության մեջ։ Ռոդ Այլենդի սենատոր Ջեք Ռիդը նշել է ԱՄՆ-ի զարգացման մեջ հայերի ունեցած ներդրումը։ «Մենք կշարունակենք օգնություն ցույց տալ Հայաստանի զարգացմանն ու ամրապնդմանը»,- հայտարարել է սենատորը՝ նշելով, որ մայիսի 7-ին իր հրավերով ԱՄՆ-ի սենատում ելույթ կունենա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։ Մինեսոտայի սենատոր Էմի Քլոբուչարնը առաջարկել է հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը։