ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մեծ Բրիտանիայի դեսպան. Այսօր մենք Հայաստանի կողքին ենք

Մեծ Բրիտանիայի դեսպան. Այսօր մենք Հայաստանի կողքին ենք
24.04.2015 | 15:32

«Այսօր մենք Հայաստանի և ամբողջ աշխարհի հայերի կողքին ենք՝ հարգելով 1915 թ. տեղահանման և սպանությունների հետևանքով ավելի քան մեկ միլիոն զոհերի հիշատակը»՝ իր բլոգում գրել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Քեթրին Լիչը: Մեծ Բրիտանիայի դեսպանը գտնվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Քեթրին Լիչը նաև հրապարակել է խորհրդարանի պատգամավոր Ջոն Վիթինգդեյլի լուսանկարը, որ Երևանում ներկայացնում է Բրիտանիայի կառավարությունը:

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ