ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սերբիայի նախագահ. Իրավունք ունե՞նք չհարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Սերբիայի նախագահ. Իրավունք ունե՞նք չհարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
24.04.2015 | 15:45

Սերբ ժողովուրդը հասկանում է Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը: Այդ մասին այսօր՝ ապրիլի 24-ին, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: Նրա խոսքով՝ տեղի է ունեցել հրեշավոր Ցեղասպանություն: «Իրավունք ունե՞նք, արդյոք, չհարգել Հայոց ցեղասպանության զոհերի հավաքական հիշատակը: Պատմական ճշմարտության ժխտումը բացասաբար է ազդում իրազեկության մակարդակի վրա: Մենք այստեղ չենք եկել ինչ-որ մեկին դեմ կամ կողմ լինելու համար, այլ հարգելու Հայաստանի ժողովրդի զոհերի հիշատակը»,- ընդգծել է Սերբիայի նախագահը:
Տոմիսլավ Նիկոլիչը նշել է, որ ժամանակակից աշխարհում շատ հաճախ մանիպուլացնում են «ցեղասպանություն» եզրույթը: «Կարո՞ղ էինք մենք այսօր այստեղ ներկա չգտնվել և դավաճանել նրանց, ովքեր արյունոտ անցյալից հավատում են, որ միայն ճշմարտությունը կփրկի մեզ: Ոչ, մենք չէինք կարող և չէինք համարձակվի ներկա չգտնվել: Մենք թույլ չենք տա, որպեսզի պարտադրված քաղաքական կոռեկտությունը ցավ պատճառի աշխարհի մարդկանց: Անկախ դավանանքից, լեզվից և ռասայից՝ մենք աշխարհի քաղաքացիներ ենք և պետք է միավորենք մեր ուժերը՝ գլոբալ մարտահրավերներին պատասխանելու համար», - ասել է Նիկոլիչը: Նա ընդգծել է, որ Սերբիան հավատում է քաղաքականության միայն այդ իմաստին, և մարդկային կյանքի նկատմամբ հարգանքն այլընտրանք չունի:

Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ