ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հանդիպում իսպանացի գրող Մարկ Մորտեի հետ

Հանդիպում իսպանացի գրող Մարկ Մորտեի հետ
24.04.2015 | 17:35

Ապրիլի 25-ին, ժամը 19-ին, «Լոֆթ» ժամանցային կենտրոնում (հասցե՝ Մոսկովյան փող., 3) տեղի կունենա իսպանացի գրող Մարկ Մորտեի «Արարատի զավակները» գրքի շնորհանդեսը։ Վեպն այս տարվա աշնանը կթարգմանվի և կհարատարակվի հայերեն։

Մարկ Մորտեն նաև լուսանկարիչ և լրագրող է։ Գրել է Միջին Արևելքի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի մասին ճանապարհորդական և քաղաքական հոդվածներ։ Մարկը երկար տարիներ ապրել է Ստամբուլում, տարածաշրջանն ավելի լավ ճանաչելու համար ճանապարհորդել է Թուրքիայում և հարևան երկրներում։
Մորտեի առաջին գիրքը՝ «Մետաքսի ճանապարհի կորսված անուրջները» (2003թ.), ներկայացնում է Մետաքսի ճանապարհին ճամփորդությունից ստացած նրա տպավորությունները։ Հրատարակել է նաև ճանապարհորդական գրքեր Ռուսաստանի և Կովկասի մասին։
Ավելի քան մեկ տարի ապրելով Կովկասում՝ Մարկ Մորտեն գրում է Հայոց ցեղասպանության մասին «Արարարտի զավակները» վեպը, որի ստեղծման պատմությունը կներկայացնի շնորհանդեսի ժամանակ։
«Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնն (ապրիլի 20-29) անց է կացնում Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպութունը: Այն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում: Աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:

Դիտվել է՝ 935

Մեկնաբանություններ