ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՈՒնենք հավաքական պարտք` պաշտպանելու մեր երեխաներին Ցեղասպանության տառապանքից. Էսթեր Մուջավայո

ՈՒնենք հավաքական պարտք` պաշտպանելու մեր երեխաներին Ցեղասպանության տառապանքից. Էսթեր Մուջավայո
24.04.2015 | 19:26

Հայերը և ցեղասպանության ենթարկված այլ ժողովուրդներ ունեն հավաքական պարտք` պաշտպանելու իրենց հասարակություններում մեծացող երեխաներին` հանցագործություններից մեծագույնի` ցեղասպանության տառապանքից` Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման պաշտոնական արարողությանը հայտարարեց Ռուանդայի թութսի ցեղախմբին պատկանող կին, ցեղասպանությունը վերապրած Էսթեր Մուջավայոն, որ հրաշքով է ողջ մնացել, տեսնելով 1994 թ. ցեղասպանության ժամանակ ամուսնու, հոր, քրոջ, մորաքրոջ, հորաքրոջ, սկեսրայրի, սկեսրոջ սպանությունները: «Ինձ համար մեծ պատիվ է` մասնակցել այս միջոցառմանը, որի վրա ողջ միջազգային հանրության ուշադրությունն է բևեռվել: Շատ կարևոր է, որպեսզի մենք կանգնենք մեր հայ քույրերի ու եղբայրների կողքին: Կրենք նրանց ցավը, նրանց հետ լինենք նրանց տառապանքի, և, իհարկե, վերածննդի պահին»,- ասել է նա։ «Ընդդեմ Ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումին, ցեղասպանություն վերապրած կինը հայտարարել էր. «Պետք է հաղթես քեզ սպանողներին»: Նա հավելել էր, որ 1994 թվականի ապրիլին նա Ռուանդայում գոյատևել է մի իրավիճակում, երբ բոլոր թութսիները, այդ թվում՝ ինքը, թիրախավորված էին:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ