ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը

Ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը
24.04.2015 | 19:27

Չնայած Հայաստանի Հանրապետության իշխանությունները և հայկական սփյուռքը պնդում են, որ 1915-ին ցեղասպանություն է եղել, մի շարք երկրներ, այդ թվում՝ Իսրայելը և ԱՄՆ-ը, չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Պատճառն ազգայնական քաղաքականությունն է՝ գրում է The Washington Times-ը: Իրար հաջորդող թուրքական կառավարությունները մերժել են ցեղասպանության գաղափարը և պնդում են՝ որոշ առումով պատմական համերաշխության դեմ, որ հայերի տառապանքը պետք է դիտարկել կայսրության անկման ավելի լայն կոնտեքստում, գրում է թերթը: Տասնամյակներ շարունակ Թուրքիայի համառ դիրքորոշումը ստիպել է Միացյալ Նահանգներին խուսափել դեպքերը «ցեղասպանություն» բնորոշելուց: Նույնը՝ Իսրայելի դեպքում, որը մինչև Ռեջեփ Թայիբ Էրդողանի իշխանության գալը, սերտ քաղաքական և ռազմական կապեր է ունեցել Թուրքիայի հետ: Վերջերս մի շարք արևմտյան կառավարություններ բանաձևեր են ընդունել, որով ճանաչում են Ցեղասպանությունը: Իսրայելի ներսում երկրի դիրքորոշման փոփոխություն պահանջող ձայները նույնպես ավելի բարձր լսելի են դառնում՝ նաև հաշվի առնելով Իսրայելի յուրօրինակ պատմությունը, գրում է The Washington Times-ը: «Արտաքին քաղաքականությունում կան շահեր և կան արժեքներ»,- Associated Press-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելից Հայաստան մեկնած պատվիրակության անդամ, օրենսդիր Նաշման Շային։ «Այս դեպքում ես կարծում եմ, որ արժեքները պետք է գերազանցեն շահերը: Որպես հրեաներ՝ մենք պետք է ճանաչենք ցեղասպանությունը»,- ասել է նա: Թերթը մեջբերում է նաև AP-ին հարցազրույց տված Երուսաղեմի հայոց պատրիարքարանի արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանի խոսքերը. «Մենք՝ հայերը և հրեա ժողովուրդը, նույն ճակատագրին ենք արժանացել, և Հայոց ցեղասպանությունը նախորդել է հրեաների հոլոքոստին: Իսրայելը պետք է իրականում լիներ աջակցող և Հայոց ցեղասպանությունը ճանաչող առաջին երկրներից մեկը»: Դա տեղի չի ունենա, քանի որ, թվում է, Իսրայելը հետևում է այս հարցի շուրջ ԱՄՆ-ի դիրքորոշմանը, գրում է թերթը: Ինչպես գրում է Al-Monitor-ը, ևս մի հետաքրքիր աշխարհաքաղաքական խնդիր կա: Իսրայելը սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Իսրայելն իր նավթի 40 տոկոսը ներկրում է Ադրբեջանից և մեծ քանակությամբ զենք և պաշտպանական համակարգ է արտահանում Բաքու: Պատմության բազմաթիվ բարդ շերտեր կան, բայց Իսրայելը գիտի, թե ինչն է իր շահերից բխում: Նավթով հարուստ և Իրանին սահմանակից Ադրբեջանը շատ ավելի օգտակար ընկեր է, քան փոքր Հայաստանը, եզրափակում է հոդվածագիրը:

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ