ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

100-ամյա ամոթ՝ տես, իմացիր, առերեսվիր. Թուրքիայում գործող հայկական կազմակերպության կոչը

100-ամյա ամոթ՝ տես, իմացիր, առերեսվիր. Թուրքիայում գործող հայկական կազմակերպության կոչը
24.04.2015 | 19:30

Այսօր Օսմանյան կայսրությունում հայ և ասորի ժողովուրդների ցեղասպանության 100-րդ տարելիցն է: 1915-ին կառավարության ծրագրած ցեղասպանությանը 1,5 մլն հայ, 500 հազարին մոտ ասորի է կոտորվել: Այդ վերքն արդեն 100 տարի է՝ բաց է: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ժխտում է, իսկ ազգերն ասում են՝ «ճանաչիր, առերեսվիր և ներողություն խնդրիր»: Հայերի՝ Անատոլիայի հողերում ցեղասպանության ենթարկվելուց 100 տարի է անցել, գրում է «Օզգյուր Գյունդեմ» կայքը՝ նշելով, որ պատմության ամենամեծ կոտորածներից մեկի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարում հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայում գործող հայկական «Նոր Զարթօնք» կազմակերպությունը:
Հայտարարությունը՝ ստորև.
«Հարցրու, եղբայրս… Հայոց ցեղասպանությունից 100 տարի է անցել: Սրանից 100 տարի առաջ փողոցում հանդիպած 5 մարդկանցից մեկը հայ էր, սակայն այսօր փողոցում հայերի հանդիպելն այդքան էլ հեշտ չէ: Ի՞նչ պատահեց նրանց, հարցրու, եղբայրս…
Կանգնիր, լսիր եղբայր… Պետությունը մեզ դավաճան է հայտարարել, անիծված է կոչել, մեր մասին հրեշների նման է խոսել: Դպրոցում կարդացել ենք, մեդիայով՝ տեսել, տանը՝ լսել… կեղծ պատմությամբ են խոսել… ատել ենք միմյանց:
Հարցնենք, եղբայրս… Քանի դեռ չեն առերեսվել, այդ հանցագործությունը չեն դատապարտել, նրանք են օգտվում: Նման երկրում ապրե՞լ ես ուզում, եղբայր: Սպանողին չպատժող, անարդարությունը չկանխող երկրում ապրե՞լ ես ուզում: Ո՞Ւր են Հրանտի սպանության պատվիրատուները, Սևակ Բալըքչըի՞նը, Մարիցա Քյուչուքի՞նը:
Առերեսվիր, եղբայրս… Մենք 1915-ին չենք առերեսվել, չենք դատապարտել: Քանի դեռ 1915-ին հայ սպանողներն իրենց պատիժը չեն ստացել, այդ իրավիճակը կրկնվելու է: Քանի դեռ չի առերեսվել, պատիժը չի ստացել, հանցագործություններն ավելանալու են»:

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ