ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ոչ մի ԱԳՆ այլևս չպիտի ասի «պատմական դեպքեր» բառերը

Ոչ մի ԱԳՆ այլևս չպիտի ասի «պատմական դեպքեր» բառերը
24.04.2015 | 19:35

Գերմանիայի Բունդեսթագի 101-րդ նիստը մեկնարկեց Հայոց ցեղասպանության մասին որոշման քննարկումով։ Ելույթ ունեցան թե իշխող կոալիցիայի, թե Կանաչների, թե Ձախերի պատգամավորները, և նրանք բոլորն իրենց ելույթներում օգտագործեցին ցեղասպանություն բառը։ Կանաչների ղեկավար Ջեմ Օզդեմիրը, որի ներկայացրած որոշման նախագծում, ի տարբերություն իշխող կոալիցիայի ներկայացրած բանաձևի, ցեղասպանություն բառն օգտագործվում է հենց վերնագրում, շնորհակալություն հայտնեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթին այդ բառն օգտագործելու համար։ Օզդեմիրի ելույթը շատ հուզական էր. «Շնորհակալ եմ ձեզ, պարոն նախագահ, ցեղասպանություն բառն ասելու համար։ Սակայն եթե դա որոշ մարդկանց որոշելուն մնար, այդպես էլ չէր արտասանվի։ Կրկնում եմ, եթե ձեզ մնար (ձեռքով ցույց է տալիս արտգործնախարար Վալտեր Շտայնմայերի կողմը), այդ բառն այդպես էլ չէր հիշատակվի։ Իսկ այսօրվանից ամեն ինչ պետք է իր անունով կոչվի։ Ասում են, թե ցեղասպանության ճանաչումը չպետք է ընդհատի հայ-թուրքական հաշտեցման գործընթացը։ Դե ուրեմն ասեմ, որ ես երեկ Ստամբուլում էի և մասնակցում էի զոհերի հիշատակին նվիրված հայ-թուրքական մի միջոցառման, որտեղ ներկա էին 2 ազգերի ներկայացուցիչները։ Այնտեղ կային թուրքեր և հայեր, և բոլորը միասնական էին այն հարցում, թե Գերմանիայի Բունդեսթագը այդ հարցում ի՞նչ դիրքորոշում պետք է ընդունի։ Ես պատասխանում եմ այդ հարցին հիմա։ Գերմանիան պետք է դադարի իրեն այնպես պահել, ասես ոչ մի կապ չունի 100 տարի առաջ կատարվածի հետ։ Բունդեսթագը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ոչ մի արտգործնախարար այլևս չպիտի օգտագործի «պատմական դեպքեր» արտահայտությունը։ Այդ արտահայտությունը պիտի մնա անցյալում։ Ի՞նչ է նշանակում, Թուրքիան պետք է վերագնահատի իր պատմությունը։ Եթե գնահատող լիներ, Հայոց ցեղասպանությունից հետո չէր լինի ալավիների և Դերսիմի սպանդը։ Չէր սպանվի Հրանտ Դինքը, որն ասում էր, որ եթե հայերը շարունակեին ապրել, Վանը արևելքի Փարիզը կդառնար։ Դա ճիշտ է, քանի որ այնտեղ սպանվեցին մտավորականներ, մենք կորցրինք այնպիսի կոմպոզիտորի, ինչպիսին Կոմիտասն էր։ Նա միայն հայերինը չէր, նա Օսմանյան պետության Կոմիտասն էր։ Ես ուզում եմ, որ Թուրքիայի դպրոցներում ուսուցանվող գրքերում երեխաները իրական պատմություն սովորեն։ Ես չեմ ուզում, որ նրանց համար օրինակելի կերպարները Թալեաթն ու Էնվերը լինեն։ Որպեսզի պատմությունը չկրկնվի, երեխաներին չպիտի սովորեցնեն, որ նրանք հերոսներ են։ Մենք Թուրքիայի ընկերներ ենք, Ցեղասպանության ճանաչումը նրանց օգտին է, միայն այդպես հնարավոր կլինի բացել հայ-թուրքական սահմանը։ Դա պետք է արվի, դա կարող ենք անել, մենք պետք է ներդրում ունենանք»,- բուռն ծափողջույնների տակ իր ելույթն ավարտեց Օզդեմիրը։

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ