Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել նորզելանդացի գրող, «Ծագումը: Բացահայտում» վեպի հեղինակ Լեն ՈՒիսքը, նրա ձեռքին պաստառ կար, որին գրված էր. «Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ժողովրդի անունից ներողություն եմ խնդրում ողջ հայ ժողովրդից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջություն չունեցող իմ ղեկավարների համար: Ես այստեղ եմ ասելու ձեզ, որ մենք մտածում ենք, չնայած մեր քաղաքական գործիչների ամոթի»:
Լեն ՈՒիսքը Նոր Զելանդիայի և Ավստրալիայի քաղաքացի է, իսկ նրա «Ծագումը: Բացահայտում» վեպը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: