ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալ-Ջազիրան հայերի մասին

Ալ-Ջազիրան հայերի մասին
24.04.2015 | 19:42

Արաբական Ալ-Ջազիրա հեռուստաընկերության կայքն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժամանակ հայերին օգնած արաբներին: «Ցեղասպանության ժամանակ հայերին օգնելու գործում արաբների դերը քիչ է ուսումնասիրված»,- Ալ-Ջազիրային ասել է Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանը: «Առանձին արաբ անհատներ, հիմնականում Սիրիական անապատի ցեղային առաջնորդներ, փորձել են փրկել հայերին, որ հարկադրված մահվան երթի էին ելել: Նրանց փորձել են փրկել ինչպես կարողացել են՝ խնամակալության տակ վերցնելով որբերին կամ էլ կերակրելով մարդկանց»,- ասել է նա: Բազմաթիվ վերապրածներ պատմել են, թե ինչպես են արաբներն օգնություն ու ապաստան առաջարկել: «Թուրքերն օգտագործում են կրոնը որպես գործիք, սակայն սա կրոնական հարց չէ: Բազմաթիվ արաբներ այդ ժամանակ նույնպես արժանացել են հայերի ճակատագրին: Թուրքերը պանթուրքիստական օրակարգն էին առաջ մղում, այլ ոչ թե մուսուլմանականը»,- Ալ-Ջազիրային ասել է Մերձավոր Արևելքում Հայկական ազգային կոմիտեի ղեկավար Վերա Յակուբյանը:
Արաբ կրոնական դեմքերը դատապարտել են թուրքերի կողմից կրոնի օգտագործումը՝ ֆեթվաներ արձակելով, որոնցում կոչ էր արվում արաբներին օգնել հայերին: 1909 թվականին մի թուրք մուֆթի թուրքերին հրահանգեց սպանել հայերին: Կահիրեի Ալ-Ազհար մզկիթի մուֆթի Շեյխ ալ-Բիշրին էլ հակադարձ ֆեթվա հրապարակեց՝ կոչ անելով մուսուլմաններին փրկել փոքրամասնություններին:
Յակուբյանը նշել է, որ Սիրիայում ու Իրաքում հայերին որպես հավասար քաղաքացիներ են վերաբերվել, հաճախ ավելի լավ, քան մյուս փոքրամասնություններին, թույլ են տվել պահպանել սեփական ինքնությունը հայկական դպրոցներ ու համալսարաններ ստեղծելու միջոցով:

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ