ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բողոքի ակցիա Իրանում, Թուրքիայի դեսպանության մոտ

Բողոքի ակցիա Իրանում, Թուրքիայի դեսպանության մոտ
25.04.2015 | 13:04

Իրանի հայ համայնքի անդամները բողոքի ցույց են արել Թեհրանում, Թուրքիայի դեսպանության մոտ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, գրում է Tabnak.ir-ը: Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում միջոցառումից հետո ցուցարարները երթով շարժվել են դեպի Թեհրանում Իրանի դեսպանություն:

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ