ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ապրիլի 24-ին Կոլիզեյը ևս անջատեց լույսերը

Ապրիլի 24-ին Կոլիզեյը ևս անջատեց լույսերը
25.04.2015 | 13:06

Ապրիլի 24-ին Կոլիզեյի լուսավորությունը 15 րոպեով անջատվեց՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի: Իտալական ANSA գործակալությունը հաղորդում է, որ Կոլիզեյի կամարների լուսավորությունը անջատվեց ժամը 22.00-ից մինչև 22.15-ին: Հանձնարարությունը տվել է Իտալիայի մայրաքաղաքի քաղաքապետարանը: Հռոմի իշխանությունները ցանկանում են իրենց հարգանքի տուրքը մատուցել զանգվածային սպանություններ զոհերի հիշատակին, որը հայտնի է աշխարհում որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Փարիզում էլ անջատվել են Էյֆելյան աշտարակի լույսերը:

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ