ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ժիրինովսկին իր դերում

Ժիրինովսկին իր դերում
25.04.2015 | 14:22

Պետդումայի նիստի ժամանակ Վլադիմիր Ժիրինովսկին կոշտ քննադատել է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ որոշ պատգամավորների առաջարկած հայտարարությունը: «Ինչի՞ն է նվիրված այդ հայտարարությունը: Ինչ-որ մեկը խոսում է ցավակցության մասին: Ցավակցություն կարելի է հայտնել միայն ֆիզիկական մարդու մահվան դեպքում: Հոգեհանգստի կգնաք և կհայտնեք ձեր ցավակցությունը: Իսկ այստեղ խոսքը հարյուրամյա վաղեմությամբ իրադարձությունների մասին է, և դուք չեք կարող խոսել ցավակցության մասին: Հնարավոր է խոսել հանդուրժողականության կամ վշտակցության մասին: Մենք արդեն արտահայտել ենք մեր զգացմունքները` հարյուրամյա վաղեմությամբ իրադարձությունների վերաբերյալ: Հիմքեր չեմ տեսնում գրելու «եղբայրական Հայաստանի» մասին, քանի որ եղբայր ժողովուրդներ և եղբայր պետություններ չեն լինում: ՈՒկրաինայի օրինակով մենք դա տեսնում ենք: Ռուսներն ՈՒկրաինայում և ռուսները Ռուսաստանում ոչ միայն եղբայրներ չդարձան, այլև հակառակը թշնամիների վերածվեցին:
1991-ին ամենից շատ ռուսների վտարեցին հենց Հայաստանից: Ամենուր կան ռուսներ, իսկ այնտեղ Հայաստանում` ոչ: ՈՒստի պետք չէ գրել «եղբայր Հայաստանի» մասին: Այո, լավ երկիր է, բայց հայտարարության տեքստում առավել կոշտ միտք պետք է դնել: Ես վստահ չեմ, որ մենք լավ հարաբերություններ կունենայինք, եթե չլինեին հարևանների կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքները: Տեղափոխեք Ֆինլանդիայի կողմ, և այնտեղ կլինեն կոշտ հակառուսական տրամադրություններ: ՈՒստի հարցն աշխարհագրության մեջ է, ոչ թե՝ ով ում եղբայրն է: Բառապաշարը պետք է պահել այնպես, որ հիասթափություն չլինի: Մենք, իհարկե, կաջակցենք այդ հայտարարությանը, սակայն յուրաքանչյուր ոք իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի»,- հայտարարել է Ժիրինովսկին:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ