Ապրիլի 24-ին բողոքի ցույց է անցկացվել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանության շենքի առջև, հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին Թուրքիայի կառավարությունից պահանջելու ճանաչել հայ ժողովրդի դեմ կատարված Ցեղասպանության հանցագործությունը: Ցուցարարները հաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ պայքարել հանուն արդարության և փոխհատուցման` կոչ անելով նաև վրաց իշխանություններին` հարգել ազգերի մարդու իրավունքները և սկսել Ցեղասպանության ճանաչման ընթացակարգը: Թբիլիսյան ցույցերին մասնակցել են կրոնական և հասարակական կազմակերպությունների առանցքային առաջնորդներ: