ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ֆրանսիան, Անգլիան ու Ռուսաստանը՝ չարիքի երկրներ

Ֆրանսիան, Անգլիան ու Ռուսաստանը՝ չարիքի երկրներ
26.04.2015 | 20:52

Թուրքական Haber1.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն անդրադարձել է Առաջին համաշխարհային պատերազմին և հայտարարել, որ հայերին հրահրողները եղել են Ֆրանսիան, Անգլիան և Ռուսաստանը։ «Բոլոր ժողովուրդներին ամեն տեսակ վատություն անողներն այս երեք երկրներն են։ Նրանց ձայնը շատ է հնչում։ Նրանք ճիշտ չեն»,-ասել է Իսմեթ Յըլմազը։

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ