ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ը վախենո՞ւմ է Թուրքիայից

ԱՄՆ-ը վախենո՞ւմ է Թուրքիայից
26.04.2015 | 20:54

ԱՄՆ-ի նախագահը հանդես եկավ շատ հզոր ելույթով՝ խոսելով պատմական իրադարձություների մասին՝ ապրիլի 24-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ պատասխանելով Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ հարցերին։ Հարֆը կրկնել է, թե «մենք հասկանում ենք, որ որոշ մարդիկ ցանկանում են այլ բառեր լսել», սակայն նշել է, որ անհրաժեշտ է կարդալ նախագահի հայտարարությունը, որ հասկանալի լինի, թե որքան լուրջ է նա մոտենում պատմական հարցին։ Այդ դիտարկմանը լրագրողը հիշեցրել է Օբամայի հայտարարության հետևյալ արտահայտությունը. «Ես բազմիցս հայտարարել եմ, որ 1915 թ. կատարվածի վերաբերյալ իմ կարծիքը և հայացքները չեն փոխվել» և հարցրել, թե ինչ հայացքների մասին է խոսքը։ Սակայն Հարֆը խուսափել է պատասխանից և մյուս հարցերից՝ «Կարծում եք, որ ԱՄՆ-ի ազգային շահերի՞ց է բխում ժխտել Հայոց ցեղասպանությունը», «Վախենո՞ւմ եք Թուրքիայից, ի՞նչ կարող է անել Թուրքիան այդպիսի հզոր պետության, ինչպիսին ԱՄՆ է»։ Բրիֆինգի ժամանակ լրագրողները ողջ շաբաթվա ընթացքում Մարի Հարֆին բազմաթիվ հարցեր են ուղղել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, խնդրել են մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունը և մեկնաբանել Հայոց ցեղասպանությունը Հոլոքոստի հետ: ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչը հրաժարվել է վերլուծել Էրդողանի հայտարարությունը, ու կրկին խնդրել է չհամեմատել երկու պատմական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել հայերի ու հրեաների հետ:

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ