ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իսրայելի հայ համայնքը մեղադրել է նախագահին Ցեղասպանությունը չճանաչելու համար

Իսրայելի հայ համայնքը մեղադրել է նախագահին Ցեղասպանությունը չճանաչելու համար
27.04.2015 | 12:53

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Երուսաղեմի նստավայրում ընդունել է հայ համայնքի ներկայացուցիչներին և նրանցից նախատինքներ լսել, որ հրեական պետությունը չի ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ռիվլինը օգտագործել է հայերի «զանգվածային սպանություն» կամ «հայերի ողբերգություն» տերմինները, ասել է, որ Իսրայելի իշխանությունները չեն ձգտում մեղքը որևէ կոնկրետ երկրի վրա բարդել։ «Մեր բարոյական պարտականությունն է նշել փաստերը, որքան էլ սարսափելի լինեն։ Մենք չպետք է արհամարհենք։ Հայ ժողովուրդը եղել է ժամանակակից զանգվածային սպանության առաջին զոհը։ Մենք չենք ձգտում մեղավոր համարել որևէ երկրի, սակայն մեր համերաշխությունն ենք հայտնում»,- նշվում է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Իսրայելի նախագահը նշել է, որ Հոլոքոստի սարսափներից հետո հայ ժողովրդի ողբերգության զոհերի հիշատակը հարգելն հրեական պարտականությունն է՝ մարդկային և բարոյական։ «Ես հպարտ եմ ընդունել ձեզ այստեղ՝ նախագահի նստավայրում, այս օրը ձեզ հետ նշելու համար»,- ասել է նախագահը։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանը «հիասթափություն է հայտնել, որ Իսրայելը հայերի սպանությունը չի անվանում ցեղասպանություն»։ Նախագահը ասել է, որ քննադատությունը հաշվի կառնի, և կարծում է, որ երկրի ղեկավարությունը պետք է ավելին անի՝ հայերի սպանության հարցը բարձրացնելու համար։

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ