ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ինչո՞ւ ոչ 100%

Ինչո՞ւ ոչ 100%
27.04.2015 | 12:54

Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական արտահերթ ընտրությունների արդյունքները՝ նախագահ է վերընտրվել գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Նրա օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցածների 97,7 տոկոսը: Ընտրության պաշտոնական արդյունքները կհրապարակվեն բոլոր արձանագրությունների մշակումից հետո՝ մինչև մայիսի 3-ը: Կոմունիստ թեկնածու Թուրգուն Սըզդըկովը և ինքնառաջադրված Աբելգազի Կուսաինովը ստացել են ձայների 1,6%-ն ու 0,7 %-ը:

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ