Դամասկոսի Բաբ Շարքի պատմական թաղամասում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձան կտեղադրվի, հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը կայացել է կիրակի Դամասկոսի Հայոց ուղղափառ թեմի ղեկավար Արմաշ Նալբանդյանի և Անտիոքի ու Արևելքի ուղղափառ ասորիների պատրիարք Իգնաթիոս Աֆրամ 2-րդի մասնակցությամբ։ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայ զոհերի հիշատակին, հակառակ վտանգին և ծայրահեղականների հնարավոր սադրանքներին, ամբողջ պատմական քաղաքով հայ սփյուռքի ներկայացուցիչները և սիրիացիներ մոմերով երթ են կազմակերպել դեպի ապագա հուշահամալիրի վայրը։ Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագից հետո եպիսկոպոս Նալբանդյանն իր խոսքում կոչ է արել Թուրքիային ճանաչել Ցեղասպանությունը։