ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

The Guardian. «Ինչո՞ւ է Մեծ Բրիտանիան այդքան վախենում խոսել Հայոց ցեղասպանության մասին»

The Guardian. «Ինչո՞ւ է Մեծ Բրիտանիան այդքան վախենում խոսել Հայոց ցեղասպանության մասին»
27.04.2015 | 12:59

Հիսուսի քարոզները հիմնականում ուղղված էին իր հայրենակից հրեաներին: Սուրբ Պողոսը նրա ուղերձը տարածեց աշխարհում: Պողոսի ծննդավայրը՝ Միջերկրականի ափին գտնվող Տարսուսը, ներկայում Թուրքիայի հարավ-արևելքում է, միշտ գրավել է միսիոներներին, որ ոգեշնչում են փնտրել: Միսիոներներն առաջինն էին, որ ահազանգեցին Հայոց ցեղասպանության իրական մասշտաբների մասին: 4-րդ դարի սկզբին հայերն առաջին ժողովուրդն էին, որ ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն: 1914-ին 2 միլիոն քրիստոնյա հայ էր ապրում Թուրքիայում: Մինչև 1922-ը 400 հազարն էին մնացել: Թե ինչ պատահեց այդ մարդկանց, բացառությամբ հայերի, հիմնականում մոռացան, ժխտեցին կամ էլ անտեսեցին: Թուրքիան երբեք չի ընդունել ցեղասպանություն տերմինը՝ չնայած պատմաբանները ջախջախել են 1,5 միլիոն հայերի մահվան պատասխանատվության ժխտումը: Կասկած չկա՝ տեղի ունեցածը ցեղասպանություն է: Հայերը թշնամի հռչակվեցին Օսմանյան կայսրությունում, որն օգտագործվեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ավելի քան 1 միլիոն հայերի տեղահանելու համար:
Բարաք Օբաման խոստացել է ասել ցեղասպանություն բառը, երբ նախագահ էր դառնում: Սակայն չի ասել: Մեծ Բրիտանիայի կառավարությունն էլ կիրառում է խուսափելու յուրաքանչյուր ձև՝ ներառյալ, որ ցեղասպանություն տերմինը, որը ՄԱԿ-ն ընդունել է 1948-ին, չի կարող հետադարձ կիրառվել, հետո հրաժարվեց այդ փաստարկից, քանի որ դա նշանակում է, որ Հոլոքոստն էլ ցեղասպանություն չէ: Հիմա պաշտոնական գիծն է դիտավորյալ խուսափումը:
«Ցեղասպանություն» բառից խուսափելու իրական պատասխանը Տարսուսից 30 մղոն հեռավարության վրա է՝ Ինջիրլիկի ավիաբազայում, որն օգտագործում են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, որոնք այդտեղից հեշտությամբ դիրքավորվում են Մերձավոր Արևելքում: 1999-ին Լորդերի պալատում ելույթի ժամանակ բարոնուհի Կոքսը հստակեցրել էր. «Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարևորությունը և այն, որ ցեղասպանության ճանաչումը Մեծ Բրիտանիային ոչ մի գործնական օգուտ չի տա, ներկայիս գիծը միակ հնարավոր տարբերակն է»: Արժե հիշեցնել, որ այդ ժամանակ արտաքին գործերի նախարար Ռոբին Կուկը խոսում էր «էթիկական արտաքին քաղաքականության» մասին: Հայերը, որոնք քշվեցին անապատ ու մի մասը կարողացավ հաստատվել Հալեպում ու Մոսուլում, կառուցեցին իրենց եկեղեցիները, եկեղեցիներ, որոնք այժմ հողին են հավասարեցվում Բաշար Ասադի տակառային ռումբերի ու Իսլամական պետության մահացու խալիֆայության կողմից: Նվազագույնը, որ բրիտանական կառավարությունը կարող է անել, ճանաչելն է նրանց տառապանքը՝ տեղի ունեցածն իր անունով կոչելով:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ