Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգման կամ վերացման մասին հարցը ԵՄ երկրները կքննարկեն հուլիսին: BBC-ի փոխանցմամբ` Վարշավայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Լեհաստանի վարչապետ Էվա Կոպաչը: «Մենք կքննարկենք պատժամիջոցները և որոշում կկայացնենք երկարաձգման կամ չեղարկման մասին»,- ասել է Մերկելը: Էվա Կոպաչի խոսքով` պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ սահմանվել են Ղրիմի անեքսիայի և ՈՒկրաինայի արևելքում հակամարտության հետ կապված և դեռ պետք է պահպանվեն: Հետագա որոշումները կկայացվեն ՈՒկրաինայի իրադարձությունների մանրակրկիտ վերլուծության արդյունքում: