ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գալիպոլիի փոխարեն հեռարձակել են Ծիծեռնակաբերդը

Գալիպոլիի փոխարեն հեռարձակել են Ծիծեռնակաբերդը
28.04.2015 | 12:35

Թուրքական CNBC հեռուստաընկերության ապրիլքսանչորսյան եթերում հաղորդավարը կարդացել է Թուրքիայում ընթացող Գալիպոլիի միջոցառման մասին, սակայն տեքստին ուղեկցել են կադրեր՝ Երևանում ընթացող Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումից։ Թեև կադրերի վրա «ուղիղ՝ Չանաքկալեից» գրառումն է եղել, կադրերում Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է եղել։ Թուրքական լրատվամիջոցներն արդեն տեղի ունեցածը սկանդալ են որակել։

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ