Երկուշաբթի Նեպալի արևելյան շրջանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել: Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նեպալի և Հնդկաստանի սահմանային շրջանում: Նեպալում հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել շաբաթ օրը, որի հետևանքով Էվերեստի լեռնալանջին ձնակույտ էր առաջացել` թափվելով լեռնագնացների ճամբարի վրա: Էվերեստում մահացածների թվում է Google-ի թոփ մենեջերը: Առաջին ցնցմանը հետևել էր երկրորդը` 6,8 բալ մագնիտուդով: Վերջին տվյալների համաձայն, որոնք հաղորդում է Նեպալի ներքին գործերի նախարարությունը, շաբաթ առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4138-ի: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության կանխատեսումների համաձայն` առաջիկա շաբաթվա ընթացքում Նեպալում կարող է 3-14 հետցնցում տեղի ունենալ` մինչև 5 բալ ուժգնությամբ: