Ղազախստանի Հանրապետության նորընտիր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի երդմնակալությունը տեղի կունենա ապրիլի 29-ին՝ հայտարարել է ԿԸՀ քարտուղար Բահիթ Մելդեշովը։ Արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվել էին ապրիլի 26-ին։ Նազարբաևը հաղթել է ընտրողների 97,75 տոկոսի աջակցությամբ։
Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ կաշխատի կրկնապատկված էներգիայով և Ղազախստանը կմտցնի աշխարհի 30 զարգացած երկրների մեջ։ «Մենք ունենք որակավորված կադրեր, բավարար ֆինանսական միջոցներ, քաղաքական կայունություն, ժողովրդի միասնություն և բարեկամություն»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենք կապահովեն Ղազախստանի մուտքն աշխարհի 30 զարգացած երկրներ։ 74-ամյա նախագահը նշել է, որ առանց համընդհանուր վստահության իրեն դժվար կլիներ առաջադրված խնդիրների կատարումը։ Նա երախտագիտություն է հայտնել հայրենակիցներին աջակցության համար և երկրում լուրջ բարեփոխումներ է խոստացել։