Թուրքիայում Բուլղարիայի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան տեղեկացրել են, որ ապրիլի 24-ին «1915-ի դեպքերի վերաբերյալ» երկրի խորհրդարանի ընդունած բանաձևը բացասական հետք է թողնելու երկու երկրների հարաբերությունների վրա: Ինչպես տեղեկացնում է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության կայքը, թուրքական կողմը նշել է, որ դա Թուրքիայի հանդեպ բարեկամական քայլ չէ, և Թուրքիան ժխտում է իր պատմությանն ուղղված այդ զրպարտությունը: Թուրքիայի ԱԳՆ-ն հարևան Բուլղարիայի խորհրդարանին մեղադրել է այդ հարցի առնչությամբ «Թուրքիայի մարդկային և նախաձեռնած քայլերն անտեսելու համար»: