Երեքշաբթի առավոտյան Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդեր Ստուբը նախագահ Սաուլի Նիինիստոյին հրաժարականի դիմում է ներկայացրել: Խորհրդարանական ընտրություններից հետո նախկին կառավարության լիազորությունները դադարեցվում են և երկրում իշխանության են գալիս նոր քաղաքական գործիչներ: Ընտրություններում հաղթել է «Կենտրոն» կուսակցությունը՝ հավաքելով ավելի քան 21 տոկոս ձայն, և այժմ բանակցություններ է վարում Ֆինլանդիայի նոր կառավարության կազմի շուրջ: Ենթադրվում է, որ մինչև մայիսի 7-ը կոալիցիա կձևավորվի: Ինչպես կանխատեսում են քաղաքագետները, Ֆինլանդիայի նոր վարչապետ կդառնա «Կենտրոն» կուսակցության առաջնորդ Յուհա Սիպիլյան: