Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրամայել է այս տարի իրականացնել 15 բարձրաստիճան պաշտոնյաների մահապատիժը, հայտնում է «Ռենհափ» գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության հետախուզական ծառայություններին։ 2013 թ. դեկտեմբերի 12-ին Հյուսիսային Կորեայի ազգային անվտանգության նախարարության ռազմական տրիբունալի դատավճռով մահապատժի էր ենթարկվել Կիմ Չեն Ինի հորաքրոջ ամուսինը, որ պաշտպանության պետական կոմիտեի փոխնախագահն էր: