Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզն ապրիլի 29-ին հայտարարել է կառավարությունում մեծ փոփոխությունների մասին: Պաշտոնանկ է արվել առաջին գահաժառանգ արքայազն Մաքրին բեն Աբդել Ազիզը, նրա տեղը զբաղեցրել է Մուհամեդ բեն Նայիֆը: Երկրորդ գահաժառանգ արքայազնի կարգավիճակը և համապատասխանաբար ՆԳ նախարարի պաշտոնը ստացել է միապետի որդի Մուհամեդ բեն Սալմանը, որը մինչ այդ ղեկավարում էր ՊՆ-ն: Մուհամեդ բեն Սալմանի թեկնածությունն ընդունվել է ձայների մեծամասնությամբ, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը: ԱԳ նախարարի պաշտոնը լքել է արքայազն Սաուդ ալ-Ֆեյսալը: