ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Հերթագրվե′ք, շտապե′ք, տեղերը սահմանափակ են

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Հերթագրվե′ք, շտապե′ք, տեղերը սահմանափակ են
29.04.2015 | 23:03

Ցեղասպանության միջոցառումները, Քիմ Քարդաշյանը, System Of A Down-ը, Ազնավուրը, Սպիվակովը, բոլորը` «խառնեցին» մեր մտքերը, մեր կյանքը, շեղեցին առօրյա հոգսերից, քաղաքականությունից:
Քաղաքականությունից զզվում ենք բոլորս, բայց առանց դրա էլ հնարավոր չէ:
Այնպես որ…
Ուշադրությո′ւն, Օպերային հարող հատվածում, կարճատև կամ պարբերաբար օգտագործման նպատակով, վարձակալությամբ տրվում է տարածք քաղաքական շոուներ` անմտածված խոստումներ, պայքարի իմիտացիա, «թեժ» աշնանային-գարնանային սեզոնային պայքարի պատրվակով ոչ թեժ միջոցառումներ, իշխանություններին, պաշտոնյաներին, ոչ ընդդիմադիր քաղաքական գործիչներին քննադատելու, հայհոյելու, անիծելու, հռետորական արվեստի տարրական գիտելիքների, արևածաղկի սերմն արագ չրթելու, բարձր գոռոցների մեջլիս-մրցույթներ անցկացնելու համար:
Տարածքը կարող է օգտագործվել նաև նստացույց-կանգնացույց-պառկելացույցեր, երբեմն հացադուլներ, անհամ, ոչինչ չասող մամուլի ասուլիսներ, դեպի աղոթավայրեր երթեր կազմակերպելու նպատակով:
Հացադուլավորները, որոնք հացադուլն անցկացնելու են տանը, բազմոցին բազմած, մտերիմների շրջապատում` նշված տարածքից այդ մասին կարող են հայտարարություն անել առանց վարձավճարի`անվճար:
Դարձյալ վերադարձ ի շրջանս յուր: Հերթագրվե′ք, շտապե′ք, տեղերը սահմանափակ են:

Դիտվել է՝ 4866

Մեկնաբանություններ